կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-28 13:17
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ․ Արծվիկ Մինասյան

Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց, որը հրապարակեց Ջահերով երթի ժամանակ ձերբակալված Հայկ Հեքիմյանին 2 ամսով կալանավորելու որոշումը։

«Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է․ Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ, սա ցույց է տալիս այս իշխանության իրական դեմքը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Հայկ Հեքիմյանը նրա ազգականն է, և Մինասյանն ընդգծում  է, որ դատավորի և դատարանի նախագահի նման պահվածքը ակնհայտ վկայում են, որ կատարվում է քաղաքական պատվեր։

«Երբ ծանոթանում ես որոշմանը, տեսնում ես, որ սա իրավական պետության ծաղր է․ հիմքերը կալանավորման ոչ միայն իրականությունից դուրս են, այլև ակնհայտ վկայում են, որ գործ ունենք քաղաքական հստակ պատվերը ամեն գնով կատարելու վիճակի հետ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա համոզված է, որ այսպիսի որոշումները չեն կարող երկար կյանք ունենալ, ավելին, չեն կարող սահմանափակել այն պայքարը, որ որդեգրվել է հանուն հայրենիքի փրկության։

«Այն բոլոր անձինք, ովքեր կատարում են այս իշխանությունների պատվերը, նրանք բոլորը նույնպես դատապարտվելու են արդար, անաչառ դատարանի կողմից»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Ավելի վաղ պաշտպանն ասել էր, որ ակտը ապօրինի է համարում։

Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ  իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այսօր դատարանը Հայկ Հեքիմյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

 Մանրամասն՝ տեսանյութում․