|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր մամուլի ասուլիսում խստորեն քննադատել է Հայաստանի պետական բյուջեի բաշխման անհամաչափությունը՝ հատկապես Գյումրիի նկատմամբ պետական անարդար վերաբերմունքի տեսանկյունից։
Նա ընդգծել է, որ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները ստանում են ընդամենը 3-4 տոկոս պետական բյուջեից, ինչը անվանել է խայտառակություն, հատկապես երբ Երևանի բյուջեն 160 մլրդ է, իսկ երկրորդ քաղաքի՝ Գյումրիի՝ ընդամենը 7 մլրդ․
«Եթե Երևանը 10 անգամ ավելի մեծ է, թող ստանա 70 միլիարդ, բայց ոչ 160։ Արտաշատը, որ 20 հազար բնակիչ չունի, ստանում է 6 միլիարդ, իսկ Գյումրին՝ 130 հազար բնակչությամբ՝ 4.5 միլիարդ։ Սա խայտառակություն է»
Նա անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ երկրաշարժից տուժած Գյումրին մինչ օրս մնացել է անտեսված, իսկ քաղաքի սոցիալական ծանր վիճակը, ըստ նրա, բավարար արձագանք չի ստանում կենտրոնական իշխանությունների կողմից։
Ղուկասյանը նաև քննադատել է Գյումրիից ընտրված ՔՊ-ական պատգամավորներին՝ պնդելով, որ նրանք չեն բարձրացնում քաղաքի կարևոր խնդիրները, այլ զբաղված են տոնակատարություններով ու ցաքուցրիվ թեմաներով
«Պետք է ձայն բարձրացնեն Ազգային ժողովում, ոչ թե վարդավառի տեսարաններով զբաղվեն»։
Վերջում քաղաքապետը կոչ է արել, որ այս խնդիրները դառնան պետական օրակարգ, այլապես, իր խոսքերով, թյուրիմացություն է, որ նման մարդիկ ընտրվում են, իսկ Գյումրին մնում անտեսված։
Մանրամասն՝ տեսանյութում։