Փոխարժեքներ
28 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Ես մեղադրանքին ծանոթ չեմ, վերաբերվում եմ շատ բացասական, 65 տարեկան մարդ եմ, առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն, մեկ էլ եղել է 1937 թվականին։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28–ին, իր պաշտոնավարման 100–րդ օրվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում նշեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի կալանավորմանը։
«Այստեղի եպիսկոպոսը 1937 թվականին, երբ որ ասել են՝ մորուքդ թրաշի ու դուրս արի հոգևոր հոգևորականությունից, այն ժամանակ ինքը ասել է՝ իմ մորուքի ամեն իմ մազը ձեզ պես 10 հատ աշխատող արժի և իրեն աքսորել են։ Իսկ ես այդ փողոցը կոչեցի իր անունով։ Այդ փողոցը, որ եկեղեցու դիմացը կա, ես եմ կոչել մեր երջանկահիշատակ եպիսկոպոսի անունով, ազգանունը՝ Սմբատյան։ Հզոր եպիսկոպոս է եղել, Շիրակի թեմի առաջնորդն է եղել և կալանավայրում էլ մահացել է, սրբոց դասին է դասվել, թող լույսը իջնի իր շիրիմին։
Միանշանակ դատապարտում եմ և՛ Բագրատ սրբազանի, և՛ մեր սրբազանի կալանավորումը, երկուսն էլ գյումրեցիներ են։ Չնայած մեր ջրերը նույն առվով չեն գնացել սրբազանի հետ, բայց ես իրեն հարգում եմ և գտնում եմ, որ քաղաքական պատվեր են արել»,– հայտարարեց Վարդան Ղուկասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։