կարևոր
535 դիտում, 1 ժամ առաջ - 2025-07-27 15:18
Քաղաքական

Մեր քաղաքական ուղղության, թիմի ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան

Մեր քաղաքական ուղղության, թիմի ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան

Մեր  քաղաքական ուղղության, թիմի ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը  և  նրա աշխատանքային  հովանու ներքո կգնանք առաջ,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Սամվել Կարապետյանի եղբորոդին՝ Նարեկ Կարապետյանը՝ ընդգծելով, որ թե՛  տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ արտաքին քաղաքականութայն հարցերով  հետեւելու են նրա նախանշած ուղուն, իսկ քաղաքական ուժը կձևավորվի պրոֆեսիանաթիզմի հենքի վրա։

Նարեկ Կարապետյանը կարեւորել է, որ հաղթող ուժը առաջարկի պրոֆեսիոնալ ղեկավարների և ոչ թե  մի մարդու, որ պետք է նստի աթոռին, կառչի դրանից ու չցանկանա հեռանալ անգամ սխալներ գործելու դեպքում։ 

«Մեր սահմանադրության մեջ գրված է, որն իշխող կուսակցությունն առաջարկում է կառավարութան թեկնածու, շատ կարևոր է պառլամենտական համակարգում, որ իշխող ընտրված ուժը առաջարկի երկրի վարչապետի թեկնածու և նաև հնարավորություն ունենան փոխելու նրան, եթե վարչապետը լավ չի աշխատում»,- ասել է Նարեկ Կարապետյանը:

Նա նաև անդրադարձել է իր տեսաուղերձին, բացատրել, որ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը լրիվ տարբերվում է մեր երկրի ղեկավարների, երեք նախագահների անցած ճանապարհից, դա տնտեսական ճանապարհ է: