|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ միջոցները ՌԴ հինգ մարզերի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 74 անօդաչու։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 74 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու, որոնցից 43–ը` Բրյանսկի մարզի տարածքի վրա, 22–ը` Ռոստովի մարզի, 6-ը` Կալուգայի մարզի, 2-ը` Սմոլենսկի և մեկը` Լենինգրադի մարզի տարածքի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։