|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով, հայտարարել է «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Սերգեյ Կորեցկին։
Հուլիսի սկզբին Ուկրաինայի այն ժամանակվա էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն իր ադրբեջանցի գործընկեր Փարվիզ Շախբազովի հետ քննարկել է Ադրբեջանից գազի մատակարարման հնարավորությունը։
«Ուկրաինան առաջին անգամ է ադրբեջանական գազ ներմուծում Տրանսբալկանյան միջանցքով։ SOCAR խմբի SOCAR Energy Ukraine ընկերության հետ գազի գնման առաջին համաձայնագիրը կնքվել է։ Փորձնական մատակարարումն իրականացվում է Բուլղարիա-Ռումինիա-Ուկրաինայի սահմանային երթուղով։ Սա փոքր, բայց ռազմավարական առումով կարևոր քայլ է, որը բացում է երկարատև համագործակցության ճանապարհը», — գրել է Կորեցկին իր ֆեյսբուքյան էջում: