Փոխարժեքներ
28 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում չեղարկվել և հետաձգվել է միանգամից 10 չվերթ, ընդ որում` ոչ միայն «Աերոֆլոտ» ավիաընկերության։ Այս մասին են վկայում են առցանց չվացուցակի տվյալները, հաղորդում է Sputnik Արմենիան։
Երևանից ինքնաթիռները չեն մեկնի Մոսկվա («Աերոֆլոտ») և Կահիրե («Air Cairo»), դեպի Երևան չվերթները չեղարկվել են Մոսկվայից («Աերոֆլոտ»), Քյոլնից («FlyOne») և Կահիրեից («Air Cairo»)։ Ուշացումով Երևան կժամանեն չվերթերը Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Հուրգադայից («FlyOne»), Եկատերինբուրգից («Ural Airlines») և Նովոսիբիրսկից («S7 Airlines»)։
«Աերոֆլոտի» աշխատանքի խափանումների պատճառը ընկերության տեղեկատվական համակարգերում առաջացած տեխնիկական խնդիրներն էին, որոնց մասին հայտնի էր դարձել այսօր առավոտյան։ Ավիաընկերությունը զգուշացրել էր չվացուցակի փոփոխությունների հետ կապված չվերթերի հնարավոր հետաձգման և չեղարկման մասին։ Ընդհանուր առմամբ 47 չվերթ է չեղարկվել։
Չեղարկված չվերթերի ուղևորներին առաջարկվում է հետ ստանալ գումարը կամ վերաամրագրել տոմսերը առաջիկա 10 օրվա ընթացքում իրականացվող չվերթերի համար։ Կուտակումներից խուսափելու նպատակով ուղևորներին խնդրում են լքել «Շերեմետևո» օդանավակայանը։ Իրավիճակը վերահսկում է Մոսկվայի տրանսպորտային դատախազությունը։