Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց տրանսպորտային փոխադրումների գնագոյացման մեխանիզմի վերաբերյալ:
Ըստ պատգամավորի` գնագոյացման սահմանման մեխանիզմը պետք է կարգավորի մեկ մարմին, և դա պետք է վերապահված լինի ոչ թե համայնքի ավագանուն, այլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ համայնքի ավագանու անաչառությանը պետք չէ կասկածել` կարող է սահմանել ողջամիտ գին:
Ըստ պատգամավորի` «օպերատոր» հասկացությունը համայնքային հասկացողություն է, որը մտնում է ՏԻՄ սկզբունքների մեջ: «Ինչ վերաբերում է գնի փոփոխությանը, այո, բազմաթիվ գործոններ հաշվի առնելով` գինը կարող է փոփոխվել: Եվ գնի` տասը տոկոս փոփոխման դեպքում հայտարարվում է նոր մրցույթ»,- ասաց Վարդան Այվազյանը: