Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ այս հայտարարության ընդունումը և, դրանով իսկ, ևս մեկ անգամ դրժելով իր նախընտրական խոստումները, ևս մեկ անգամ հաստատելով, որ ինքը, ըստ էության, հայ ժողովրդի ու հայկական պետականության հետ առնչություն չունի»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և նշեց, որ ՔՊ-ի ներկայացուցիչները հնչեցրին ադրբեջանական փաստարկներ։
Նշենք, որ, մինչ այդ, խորհրդարանական մեծամասնությունը՝ իշխող ուժը 51 դեմ ձայնով մերժեցին «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։
Արծվիկ ՄԻնասյանը նաև նշեց, որ հայտարարությամբ ամրագրված էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը որևէ կերպ չպետք է սահմանափակի ԼՂ ժողովրդի հավաքական իրավունքը՝ վերադառնալու իր հայրենիք և որոշի Արցախի կարգավիճակը։
«Մեծամասնությունը դեմ քվեարկելով ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքը ուրացել է Արցախը»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։