|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ քաղաքում իրականացվում է Բուլվարային թաղամասի շենքերի գույքագրում։ Բացահայտվել են մի շարք ամբողջությամբ լքված բնակարաններ, որտեղ արդեն 10-20 տարի ոչ ոք չի բնակվում։
Եթե այդ բնակարանները չլինեն սեփականաշնորհված, ապա քաղաքապետարանը կվերանորոգի դրանք՝ փոխելով դռներն ու պատուհանները, կատարելով նաև ներսի հարդարման աշխատանքները։
Այդ բնակարանները նախատեսվում է հատկացնել տնակներում բնակվող բազմազավակ ընտանիքներին՝ առաջնահերթ նրանց, ովքեր ունեն անչափահաս երեխաներ։
Նրա խոսքով՝ շուրջ 30 նման բնակարան արդեն հայտնաբերված է, և այս գործընթացը կշարունակվի։ Կան նաև շենքեր, որոնք լքված են, կտուր չունեն, բայց ընդհանուր վիճակը բավարար է, և վերանորոգման ծախսերը շատ մեծ չեն։
Այս նախաձեռնության նպատակն է՝ վերջապես բնակարան տրամադրել այն մարդկանց, ովքեր շուրջ 37 տարի ապրում են տնակներում։
Մանրամասն՝ տեսանյութում։