կարևոր
658 դիտում, 2 ժամ առաջ - 2025-07-27 17:23
Սպորտ

Գոռ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի հրաձգության չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ արծաթե մեդալակիր

Գոռ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի հրաձգության չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ արծաթե մեդալակիր

Եվրոպայի հրաձգության առաջնության վազող թիրախ խառը վազք մրցաձևում տղամարդկանց պայքարը ավարտվեց մեր թիմի հաջողությամբ, հայտնում են Հայաստանի հրաձգության առաջնությունից։ Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ 383 միավորով գրավեց երկրորդ հորիզոնականը։

Տղաները՝ Հովհաննես Մարգարյանի հետ միասին, նվաճել են նաև թիմային ոսկե մեդալը։