կարևոր
2245 դիտում, 13 ժամ առաջ - 2025-07-29 13:15
Հասարակություն

Կարող եք մասնակցել այս մրցույթներին որպես դիտորդ՝ կանխելով և հետագայում հրապարակելով հովանավորչությունը, անարդարությունը և այլ կոռուպցիոն երևույթները. Անուշ Պողոսյան

Կարող եք մասնակցել այս մրցույթներին որպես դիտորդ՝ կանխելով և հետագայում հրապարակելով հովանավորչությունը, անարդարությունը և այլ կոռուպցիոն երևույթները. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Առողջապահության ոլորտում գործունեություն իրականացնող այլ հասարակական կազմակերպություններ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպվելու են հետևյալ բժշկական հաստատությունների տնօրենների մրցույթները

«Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն», մրցույթը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի 12-ին ժամը` 10.30-ին

«Էջմիածնի բժշկական կենտրոն», մրցույթը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի 14-ին ժամը` 10.30-ին

«Արտաշատի բժշկական կենտրոն, մրցույթը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի 19-ին ժամը` 10.30-ին

«Մասիսի բժշկական կենտրոն», մրցույթը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի 21-ին ժամը` 10.30-ին:

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», մրցույթը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի 26-ին ժամը` 10.30-ին:

«Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանությանազգային կենտրոն», մրցույթը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի 28-ին ժամը` 10.30-ին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մրցույթը կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 2-ին ժամը` 10.30-ին

Կախվածությունների բուժման ազգային կենտրոն, մրցույթը կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 5-ին ժամը` 10.30-ին

Համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի N 129-Ն որոշման 20-րդ կետի՝ դուք կարող եք մասնակցել այս մրցույթներին որպես դիտորդ՝ կանխելով և հետագայում հրապարակելով հովանավորչությունը, անարդարությունը և այլ կոռուպցիոն արատավոր երևույթները։ Մասնակցելու համար նախօրոք անհրաժեշտ է գրել ՀՀ ԱՆ։

Գրության բովանդակությունը հետևյալն է <<Տեղեկացնում եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի N 129-Ն որոշման 20-րդ կետի՝ հասրակական կազմակերպության\լրատվամիջոցի ներկայացուցիչը մասնակցելու է «Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն»\ «Էջմիածնի բժշկական կենտրոն»\ «Արտաշատի բժշկական կենտրոն»\ «Մասիսի բժշկական կենտրոն»\ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»\ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»\ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանությանազգային կենտրոն»\«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մրցույթներին որպես դիտորդ։>>

Հարցերի դեպքում սիրով կպատասխանեմ»։