Փոխարժեքներ
28 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Փոխարժեքներ
28 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Կենտրոնական վարչության հովանավորությամբ Համազգայինի Երևանի գրասենյակը հուլիսի 25-ին կազմակերպեց «Ջավախքյան մեղեդիներ» խորագրով համերգ։ Համերգը նվիրված էր Համազգայինի կարևորագույն հայրենաճանաչողական ծրագրերից մեկի` ուսանողական հավաքի 30 ամյակին և հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 140 ամյակին։
Համերգային երեկոյի ընթացքում հնչեցին հայոց Ջավախք աշխարհի գուսանների` Ջիվանու և Հավասու, ինչպես նաև Վահան Տերյանի մի շարք բանաստեղծությունների հիմամբ գրված երգեր` սիրված երգիչներ Մավր Մկրտչյանի, Վարդան Բադալյանի, Գուրգեն Դաբաղյանի, Աբել Աբելյանի, Արեգնազ Մկրտչյանի կատարմամբ և «Նովա» ազգային նվագարանների համույթի ուղեկցությամբ։
Համերգային ծրագիրը բացվեց Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանի խոսքով։
«Մեզ վիճակված է ապրել հայոց պատմության ճակատագրական ժամանակահատվածում, երբ կռիվը մղվում է մեր ազգային արժեքների և ինքնության պահպանման դեմ։ Այս առումով սեփական մշակույթին կառչելն ու պահպանելը ձեռք է բերել քաղաքական իմաստ։ Եւ եթե մենք այս անդունդից պետք է վեր բարձրանանք դեպի ազգային նոր վերածննդի բարձունքները, ապա այդ վերելքը, առաջին հերթին, մշակույթի ու կրթության հունով է ընթանալու»,- շեշտեց Արտաշես Շահբազյանը։
Ջավախքի գուսանների մասին խոսք ասաց «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը` անդրադառնալով ջավախքյան գուսանական արվեստի ստեղծման պատմությանն ու ակունքներին։
Վահան Տերյանի թոռ, գրականագետ Գևորգ Էմին Տերյանն էլ անդրադարձավ Վահան Տերյան բանաստեղծի գործունեությանը, ինչպես գրականության, այնպես էլ ` հասարակական-քաղաքական կյանքում։
Գրական-երաժշտական երեկոն հանդիսատեսն ընդունեց բուռն ծափերով և ջերմ ոգևորությամբ։
Համազգայինի Երևանի գրասենյակ
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։