|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հատուկ ռազմական գործողության փորձը հաշվի է առնվել «Հուլիսյան փոթորիկ» ռազմածովային զորավարժությունների անցկացման ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեսակապի միջոցով ստուգելով զորավարժությունների ընթացքը։
Զորավարժությունների հիմնական խնդիրն է նավատորմի գործողությունների մանրամասն մշակումը ծովից հարձակումը հետ մղելիս և առավել ոչ ստանդարտ, մարտականին մոտեցված խնդիրների լուծման գործում: Այդ թվում, ինչպես ընդգծել է Պուտինը, հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության ընթացքում ձեռք բերված փորձը։
Հյուսիսային, Խաղաղօվկիանոսյան, Բալթյան և Կասպիական նավատորմերի ուժերն ավարտել են մասնակցությունը հուլիսի 23-27-ն անցկացված «Հուլիսյան փոթորիկ» օպերատիվ զորավարժությանը:
Զորավարժությանը ներգրավվել է ավելի քան 150 մարտական և ապահովման նավ, 120 թռչող սարք, 10 առափնյա հրթիռային համալիր, 950 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, ավելի քան 15 հազար զինծառայող:
Իրականացվել է շուրջ 550 մարտական վարժանք, որից ավելի քան 450-ը՝ զենքի գործնական կիրառմամբ: