|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Քննարկվել են Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի տարբեր կողմեր։ Ռուսական կողմը վերահաստատել է իր անսասան դիրքորոշումը՝ տարածաշրջանում առկա խնդիրների և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին։
Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ընդգծել է Սիրիայի Արաբական Հանրապետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության, նրա ներքին քաղաքական կայունության ամրապնդման կարևորությունը՝ բնակչության բոլոր էթնիկ և կրոնական խմբերի օրինական իրավունքների և շահերի պահպանման միջոցով։
Հաշվի առնելով իրանա-իսրայելական հակամարտության վերջին սրացումը՝ ռուսական կողմը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ անել ամեն ինչ՝ իրանական միջուկային ծրագրի բանակցային լուծման գտնելուն նպաստելու համար։
Կողմերը համաձայնության են եկել շարունակել երկխոսությունը միջազգային և երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ։