|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակաբար գնում են բացառապես միակողմանի զիջումների ճանապարհով: Ըստ այդմ, այս ամենից դժգոհ հանրությունը, որը բացարձակ մեծամասնություն է կազմում, ակնկալում է այլընտրանքային առաջարկներ ընդդիմադիր ուժերի կողմից, թե ինչպես են պատկերացնում առկա խնդիրների կարգավորումը իշխանության գալու պարագայում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Ապրելու երկիր» կուսակցությունը միջազգային փորձագետների հետ աշխատում է այլընտրանքային փաստաթղթի վրա, որը առաջիկայում ներկայացվելու է լայն քննարկման՝ որպես Ադրբեջանի հետ առկա խնդիրների կարգավորման ճանապարհային քարտեզ։ Մեզ հայտնի դարձավ, որ փաստաթղթում առկա են լուծումներ ճանապարհների ապաշրջափակման, սահմանազատման, արցախցիների իրավունքների և գերիների վերադարձի մասով։