կարևոր
1375 դիտում, 8 ժամ առաջ - 2025-07-28 21:27
Տնտեսական

Հայաստանը պարենային առումով 50 ամենաինքնաբավ երկրների շարքում է. զեկույց

Հայաստանը պարենային առումով 50 ամենաինքնաբավ երկրների շարքում է. զեկույց

86 երկրներից 154-ը կարող են ներքին արտադրության միջոցով բավարարել իրենց 7 հիմնական սննդային խմբերից 2-5-ի (մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, օսլա պարունակող սննդամթերք, միս, ձուկ և կաթնամթերք) պահանջարկը։ Դրա մասին հայտնում է Nature Food-ը։

Միայն Գայանան է հասել ինքնաբավության բոլոր յոթ պարենային խմբերում, այն դեպքում, երբ Չինաստանը և Վիետնամը կարողացել են ապահովել հիմնական սննդային խմբերից միայն վեցը։

Վեց երկրներ, հիմնականում Մերձավոր Արևելքում՝ Աֆղանստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Իրաքը, Մակաոյի հատուկ վարչական շրջանը (Չինաստան), Կատարը և Եմենը, իրենց կարիքները որևէ սննդային խմբի գծով չեն ապահովում։

Բոլոր երկրների մեկ երրորդից ավելին ինքնաբավության է հասնում երկու կամ ավելի քիչ խմբերում։ 25-ը գտնվում են Աֆրիկայում, 10-ը՝ Կարիբյան ավազանում և 7-ը՝ Եվրոպայում։ Յոթ երկրներից միայն մեկն է հասնում ինքնաբավության հինգ կամ ավելի սննդային խմբերում, մեծ մասը՝ Եվրոպայում և Հարավային Ամերիկայում։

Ինչպես հաղորդում է NakedScience-ը, Հայաստանը 50 ամենաինքնաբավ երկրների շարքում է։