|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին, հայտնում է ռուսական Ura.news-ը։
Ըստ լրատվամիջոցի` պատճառն այն է, որ նա անհամաձայնություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ երկրի ղեկավարության դիրքորոշմանը, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։
Սպարտակյանը նշել է, որ ապրել և շարունակում է ապրել Եկատերինբուրգում: Խոստացել է անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է Սվերդլովսկի բնակիչների և հայ համայնքի համար՝ նույնիսկ առանց պատվավոր հյուպատոսի կարգավիճակի:
«Ես անընդունելի եմ համարում Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես բոլոր հայերի հոգևոր միասնության կարևոր հիմքի դեմ ուղղված ցանկացած գործողություն», — ասել է Սպարտակյանը:
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ նա նշել է, որ բոլոր հայերի նման շատ է հարգում նրան, քանի որ շատերի համար նա օրինակ է, թե ինչպես կառուցել և արարել։