կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-01 15:02
Աշխարհ

Ասանժը դատապարտվեց 50 շաբաթվա ազատազրկման

Ասանժը դատապարտվեց 50 շաբաթվա ազատազրկման

Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա ազատազրկման գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար. հայտնում է РИА Новости-ն:

«Դուք Ձեր կամքով չեք հանձնվել ոստիկանությանը, Էկվադորի դեսպանատունը ստիպված է եղել ապահովել ոստիկանության մուտքը շենք»,-ասել է դատավոր Դեբորա Թեյլորը:

Ասանժը 2010-ին Շվեդիայում մեղադրվել է սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեջ: 2012-ից թաքնվել է Լոնդոնում Էկվադորի  դեսպանատանը: Նա ձերբակալվել է 2019 թվականի ապրիլի 11-ին, երբ Էկվադորը որոշել է այլևս նրան ապաստան չտրամադրել: Ի դեպ, ԱՄՆ-ում Ասանժին մեղադրում են գաղտնի փաստաթղթերի հրապարակման մեջ: