Փոխարժեքներ
26 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.51 |
EUR | ⚊ | € 413.07 |
RUB | ⚊ | ₽ 4.6035 |
GBP | ⚊ | £ 497.59 |
GEL | ⚊ | ₾ 139.99 |
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը գրում է․
«Դե ինչ, իրավիճակը մոտենում է իր կուլմինացիային։ ԵԱՏՄ հապավումը հաճախ անգամ ճիշտ բացել չկարողացող քաղաքական գործիչների որոշմամբ ՀՀ գործընթաց է սկսում ԵՄ-ին միանալու համար։ Ինչպես և սպասվում էր, Մոսկվայից պատասխանը եկավ, և եկավ շատ խիստ։ Այն կարելի է որակել նաև ԵԱՏՄ-ից ՀՀ-ին հանելու բացահայտ սպառնալիք։
Սիրելի հայրենակիցներ, ձեզ կհամոզեն, որ ԵՄ-ն շատ արագ մեր ապրանքների, գյուղմթերքի համար հիանալի և անսպառ շուկա կլինի, որ գազը կարող ենք նաև միջազգային բորսայից գնել, ձեզ կփորձեն համոզել, որ ակազայսի բրնձի հացն ավելի օգտակար կարող է լինել, քան ցորենինը։ Որ ձեր արտադրած ծիրանն անգամ եթե ԵՄ-ն չթողնի իր շուկայում վաճառվի, կարող եք օղի քաշել և հոգալ ձեր ապրուստը, բայց չեն ասի իհարկե, թե 50-60.000 տոննա ծիրանից օղի թորելու համար այդքան ապարատ որտեղից են ճարելու։ Բայց դա կլինի սուվերեն օղի, որն ավելի թեթև կխմվի ամեն անգամ ԵՄ կենացը հոտնկայս խմելու ժամանակ։
Աստված ձեզ հետ»։