|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, Արկադի Վարդանյանին դատապարտեց 10 տարվա ազատազրկման, ընկերոջ` Արսեն Ավետյանի հորը թունավորելու փորձ կատարելու համար: Այս մասին դատարանից տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը:
Դատարանը մեկ այլ ամբաստանյալ` Արսեն Ավետյանին` տուժողի որդուն, դատապարտեց 11 տարվա ազատազրկման, իսկ նույն գործով ամբաստանյալ Վարուժան Սավթալյանին` 4 տարվա ազատազրկման: Սակայն դատարանը վճռեց վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել. նրա նկատմամբ 4 տարվա փորձաշրջան կկիրառվի: