կարևոր
430 դիտում, 5 ժամ առաջ - 2025-01-10 09:36
Տնտեսական Քաղաքական

ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով. Օվերչուկ

ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով. Օվերչուկ

ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի հետևանքով։  RBC-ն գրում է, որ նման կարծիք է հայտնել Օվերչուկը։ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծն ուղարկվել է խորհրդարան

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ հարաբերությունների փակումը Հայաստանին սպառնում է սննդամթերքի և էներգիայի գների աճով, ինչպես նաև արտահանման 70-80%-ով կրճատումով։ Եվրամիություն (ԵՄ) միանալու Երևանի ցանկությունը համեմատելի է «Տիտանիկ»-ի համար տոմս գնելու հետ»,-հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու միություններն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ»,- ասել է նա։

Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ։

Նրա խոսքով, եթե Երևանը որոշի «սահմանափակել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ», ապա, ամենայն հավանականությամբ, կստանա առանց վիզայի ռեժիմ ԵՄ-ի հետ, հայաթափում, էներգակիրների և պարենային ապրանքների գների աճ, արտահանման 70-80%-ով կրճատում և երկրի բնակչությունը կկորցնի եկամուտներն ու աշխատատեղերը։

«ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտոնություն է, մինչդեռ ԵՄ-ին անդամակցելը համեմատելի է «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ՝ դաշինքում առկա տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով»,-կարծում է ՌԴ փոխվարչապետը։ Նա նաև կասկածի տակ դրեց օրինագծի հեղինակների ազնվությունը Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների բնակիչների նկատմամբ՝ Միության անդամակցությունը դադարեցնելու մասին կետի բացակայության պատճառով։