|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհիշի ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության մասին Ադրբեջանի ղեկավարի կոշտ հայտարարություններից հետո, գրում է РИА Новости-ն։
«Չեմ զարմանա, որ մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Կամ մեկ այլ տարբերակ՝ Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ «ամուսնանալու» մտադրության լույսի ներքո: Կարող եք ուղղակիորեն կապվել ԵՄ-ի հետ, նրանք սիրում են փողով և զենքով օգնել «դրախտի» թեկնածուներին: Եվրամիությունը դրա հետևում ունի ուկրաինական հիանալի փորձ», - ասել է նա։