Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
«Պարոն Գաբրիելյան առաջարկում եմ այդ քաղաքական կծմծոցը թողնել մի կողմ, մի կառչեք նախկինում ընդունված օրենքներից, դուք բավականին փորձառու պատգամավոր եք, և եթե կարողանում եք լավ բան անել, ապա արեք»,- այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով զեկուցող, ՔՊ֊ական Սիսակ Գաբրիելյանին, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միանսյանը։
«Զարմանալի է, որ օրենք եք ներկայացնում, բայց չգիտեք պատասխանատվություն կա, թե չկա, պատախանատությունը կա, այն քրեական օրենսգրքով է նախատեսված՝ ՀՀ խորհրդանիշները անարգելը վերտառությամբ, ի դեպ նոր քրեական օրենսգիքը ընդունել եք դուք և լավ ծանոթ չեք գործող օրենքի նորմերին։ Արդյո՞ք ձեր արածը անարգանք է, թե չէ, քանի որ գործող օրենքի 9-րդ հոդվածում ասվում է, որ սույն օրենքի խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով։ 1 քառատողով օրհներգի հնչումը ավելի շատ նսեմացում կնկալվի, քան թե արժեվորում»,- ասաց Միանսյանը՝ ՔՊ-ական Գաբրիելյանին։
Մանրամասն՝ տեսանյութում