|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մոլդովայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը դեկտեմբերի 16-ին Մերձդնեստրի դատարանի վճռով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ Վարդանյանը այս տարվա ապրիլի 7-ին ձերբակալվել է Մերձդնեստրում` «լրտեսություն եւ պետական դավաճանությունե մեղադրանքով: Վարդանյանը եւ նրա մտերիմներն ու գործընկերները հերքում էին բոլոր մեղադրանքերը: Մի քանի ամիս առաջ հայազգի լրագրողը կարողացավ բանտից հայտարարություն անել, որում ընդգծել էր. «Եթե նույնիսկ ես հայտարարեմ, որ լրտեսություն եմ արել, չհավատաք, դրանում ստիպել են ինձ»: Հավելենք նաեւ, որ վերոհիշյալ մեղադրանքով Վարդանյանին սպառնում էր 12-20 տարվա ազատազրկում: