Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.85 |
EUR | ⚊ | € 408.8 |
RUB | ⚊ | ₽ 3.8762 |
GBP | ⚊ | £ 487.25 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Մենակ Հայաստանում են դիվանագիտական հաճոյախոսությունն ընդունում որպես հստակ դիրքորոշում, գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Ու էս խելքով էլ տղերքը «գեոպոլիտկա են խաղում» ու «գեոպոլիտիկա են վերլուծում»:
Ասում ենք այս երկիրը այսպես կանի, մեկ էլ որպես օրինակ բերում են այսինչ պաշտոնյայի խոսքը...
Դե արի բացատրի, որ իրական գեոպոլիտիկան ո'չ թե բեմերի վրա է, կամ բարձրախոսների ու տեսախցիկների առաջ, այլ դրանցից հեռու...»,- գրել է նա։
«Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս հասնես 21-րդ դար ու էսքան խայտառակ վիճակո՞ւմ լինես։
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս։
Էսքան դժվարություններ հաղթահարես ու գոնե քո դառը փորձից դասեր չքաղե՞ս...»,- հավելել է քաղաքագետը։