Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է տասի։
Լոս Անջելեսի շրջանը 180 հազար բնակիչի համար պարտադիր տարհանման հրաման է սահմանել: Կրակի 5 օջախ կա 11000 հեկտար տարածքում: Մոտ 9000 տուն է ոչնչացե։ Նախնական հաշվարկով՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած աղետի վնասն արդեն գերազանցում է 55 միլիարդ դոլարը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 100 տոկոս փոխհատուցում է խոստացել 180 օրվա ընթացքում:
Շրջանի հրշեջ ծառայության ղեկավարը խոստովանել է, որ ռեսուրսները նախատեսված են եղել մեկ-երկու խոշոր հրդեհների դեմ պայքարելու համար:
Լոս Անջելեսի իշխանություններն աշխատում են տարածաշրջանում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով պարետային ժամ սահմանելու ուղղությամբ։
Հրդեհներն արդեն ճանաչվել են Լոս Անջելեսի շրջանի պատմության մեջ ամենակործանարարներից մեկը: Իրավիճակը բարդացնում էր ուժեղ քամին, որը ժամանակավորապես դադարեցրել է օդային թռիչքները։
Օդերևութաբանները կանխատեսում են ուժեղ քամիներ և հաջորդ շաբաթ տարածաշրջանում հրդեհների բարձրացման հավանականություն։