| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ ազգային գրադարանից և Երևանի պետական համալսարանի գրադարանից առանձնապես խոշոր չափերի գողությունների գործով դատավճիռը: Ըստ այդմ` Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ:
Ամբաստանյալ Երվանդ Ղամբարյանը դատապարտվեց 5 տարվա, ամբաստանյալ Դավիթ Ղամբարյանը 4,5, ամբաստանյալներ Վարդան Եղիազարյանն ու Կարեն Հովհաննիսյանը՝ 4-ական տարվա ազատազրկման: Ամբաստանյալ Հասմիկ Դուրգարյանը դատապարտվեց 5 տարվա պայմանական ազատազրկման՝ նույնքան տարվա փորձաշրջանով, իսկ ամբաստանյալ Աբգար Հովսեփյանը՝ 500 հազար դրամ տուգանքի:
Դատավճռի վրա էական ազդեցություն կունենար այն հանգամանքը, եթե Վաժա Ազարիաշվիլին գրքերը վերադարձներ Հայաստան, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ գրքերն, այնուամենայնիվ, Հայաստան չհասան:
Հիշեցնենք, որ Վաժա Ազարիաշվիլին և մյուս ամբաստանյալները մեղադրվում էին անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային եւ ԵՊՀ գրադարանների գրապահոցներից 150 միավոր հնատիպ գրքերի գողության մեջ: