|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Չորեքշաբթի երեկոյան Ռուսաստանն օդային հարձակում է իրականացրել Զապորոժյեի վրա։ Ավերվել են բազմահարկ շենքեր, արտադրական օբյեկտեր և այլ քաղաքային ենթակառուցվածքներ։ Բեկորները հարվածել են տրամվայի ու ուղևորներով միկրոավտոբուսներին։
Տարածաշրջանի ռազմական հրամանատարության ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է, որ Զապորոժեում ռուսական հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 113-ի, իսկ զոհերի թիվը՝ 13-ի։
«113 վիրավոր, տասը ծանր վիճակում են. սրանք են երեկ Զապորոժիայի վրա հարձակման հետևանքները։ Ռուսաստանը հարվածել է Զապորոժեի կենտրոնին կառավարվող օդային ռումբերով։ 13 մարդ մահացել է», - գրել է Ֆեդորովը սոցցանցերում։
Պաշտոնյան հավելել է, որ տուժածների թվում կա 13-ամյա երեխա, 59 մարդ հոսպիտալացվել է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Զապորոժյեի վրա հարձակումն անվանել է Ռուսաստանի կանխամտածված գործողություն խաղաղ բնակչության դեմ։
«Ռուսները ավիառումբերով հարձակվում են Զապորոժյեի վրա, սա միտումնավոր հարձակում է քաղաքի վրա։ Այս պահին մենք գիտենք մի քանի տասնյակ զոհերի մասին։ Բոլորը ստանում են անհրաժեշտ օգնություն։ Ցավոք, 13 մարդ զոհվեց։ Ցավակցում եմ ընտանիքին և ընկերներին։ Ցավոք, զոհերի թիվը կարող է ավելանալ»,- ասել է նա չորեքշաբթի երեկոյան։