Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.85 |
EUR | ⚊ | € 408.8 |
RUB | ⚊ | ₽ 3.8762 |
GBP | ⚊ | £ 487.25 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է․
«Ինձ զարմացնում են մարդիկ, հատկապես ընդդիմադիր դաշտից, ով մոռանում ա, որ հենց ԼՏՊ եղել ա համակարգային կոռուպցիայի հիմնադիրը Հայաստանում: ԼՏՊ-ի մի եղբայրը՝ Թելմանը կոպեկներով սեփականաշնորհել էր խոշոր արդյունաբերական գործարանները՝ ԽՍՀՄ գիգանտ Հրազդանմաշի գլխավորությամբ:
Մյուս եղբայրը ՝ Պետրոսը ԼՏՊ-ի կառավարման տարիներին թաթախված էր այդ տարիներ համարյա բոլոր շինարարական տենդեռների մեջ:
Էնքան էին հաբրգել, որ օրինակ, Պետրոսի որդին, միջակ ֆուտբոլիստ, չգիտես ինչու,մ հանդես էր գալիս ՀՀ ֆուտբոլի հավաքականում: Մոտ ընկերը՝ Պողպատյանը մի խայտառակ գործարք արեց Արմենթելի հետ կապված, պետության վնաս տալով տասնյակ միլիոնավոր դոլարներ, բոլոր ներկայիս օլիգարխները, բացառությամբ մեկ-երկուսի, բուծվել են ԼՏՊ-ի հովանու տակ:
Հայաստանի բդեշխացման համակարգի հիմնադրումը: ԼՏՊ-ի նախարարները կարող էին թույլ տալ մեքսիկական սերիալի դերասանուհուն բյուջեի փողերով բերել Հայաստան՝ անձնական կայֆերի համար: Հայաստանի առաջին կեղծված ընտրությունները 95-96, և այդ պրոցեսի ժամանակ Գագիկ Ջհանգիրյանի տեռորը, ԼՏՊ-ի ախռանի պետ գեներալ Բուդոյի բեսպրեդելը: Ժողովրդի վրա կրակելը: Մարդասպան բանդաների հովանավորումը:
Կուսակցություն փակելը, լրատվամիջոցներ փակելը, քաղաքական տեռոր ընդդիմադիրները հանդեպ, ընդդիմադիր պատգամավորներին ծեծ հենց պառլամենտում:
Սա զուտ որպես կոռուպցիա ու բռնապետության հիմնադիր Տեր-Պետրոսյանի մասին: Ու այն ընդդիմադիրները, որոնք տարբեր խոսում են ժողովրդավարությունից, բայց մեծարում են ԼՏՊ-ին, դուք առնվազն ազնիվ չեք ձեր լսարանի հանդեպ: Կամ խաչը ձեր վրայից հանեք, կամ տռուսիկ հագեք:
Հ.Գ. Պատերազմում մենք հաղթել ենք իր կամքին հակառակ, ինչը ինքը հետևողականորեն ապացուցեց՝ 1998-ին, 2008-ին, և վերջին անգամ 2018-ին՝ իր քաղաքական ձագին իշխանության բերելով ՝ Անդոներով, Ջհանգիրյաններով, Սուքիասյանններով ու Բադալյաններով շրջապատված: Մեկնաբանությունները փակ են, որովհետև ճշմարտությունը մեկնաբանման կարիք չունի»։