|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Թուրքիայի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել՝ կապված Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ հնարավոր գործողության հետ: Այս մասին գրում է կառավարամետ Türkiye թերթը՝ հղում անելով զինվորական աղբյուրների։
«Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություն կանցկացնեն ՔԱԿ-ի զինյալների դեմ, եթե Արևմուտքն առաջադրի «նոր պահանջներ»», - գրել է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում ՔԱԿ-ի զինյալներին, և եթե այդ կոչերն անտեսվեն, ռազմական գործողությունը կարող է հրատապ դառնալ։
«Անկարան, որը Սիրիայի նոր վարչակազմից պահանջում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպության դեմ, շարունակում է պատրաստվել ցանկացած սցենարի։ Սահմանին գտնվող զորքերը մարտական պատրաստության են բերվել հնարավոր գործողության համար»,- գրում է Türkiye-ն։