Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.85 |
EUR | ⚊ | € 408.8 |
RUB | ⚊ | ₽ 3.8762 |
GBP | ⚊ | £ 487.25 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Yerkir.am-ի ուշադրությանն են արժանացել հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ հրապարակված գործում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի ցուցմունքները: Ըստ Չալաբյանի պաշտպանական կողմի` վկաներից Վարդան Ուռուտյանը նախաքննության ժամանակ տված ցուցմունքով հայտնել էր, որ դեպքից հետո Թոռնիկ Ալիյանը եկել ու իր հետ քննարկել է այդ հարցը, որի ժամանակ Թոռնիկն իրեն ներկայացրել է տվյալ գործի փաստական հանգամանքները, այնինչ, դատարանում մեղադրանքի կողմի վկա Ուռուտյանն ի պատասխան պաշտպանական կողմի հարցին ասաց, որ ո'չ դեպքից առաջ և ո'չ էլ հետո Թոռնիկի հետ այդ դեպքի մասին որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Պաշտպանական կողմը նշել է, որ նախաքննություն իրականացնող մարմինը վկա Ուռուտյանի ցուցմունքներով փորձել է մի կողմից ընդգծել Թոռնիկ Ալիյանի ցուցմունքների արժանահավատությունը, մյուս կողմից ստեղծել անուղղակի ապացույցներ առ այն, որ մեղադրանքի հիմքում ընկած փաստական հանգամանքները տեղի են ունեցել։
Ուռուտյանը նշել է նաև, որ Ավետիք Չալաբյանի եղբոր՝ Արա Չալաբյանի հետ ունեցել է բացառապես գործնական շփում, ընկերական և հարազատական կապ չի եղել:
Yerkir.am-ը ներկայացնում է մի լուսանկար, որտեղ մտերմիկ և ընկերական միջավայրում ներկա են Արա Չալաբյանն ու Վարդան Ուռուտյանը: