կարևոր
355 դիտում, 4 ժամ առաջ - 2025-01-10 12:12
Հասարակություն Քաղաքական

Ճաշակին համապատասխան Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ օրհներգի տեղերը պետք է փոխել․ Գեղամ Մանուկյան

«2006 թվականին եղել եմ խորհրդարանի պատգամավոր, այդ ժամանակ կառավարությունը փորձ էր անում փոխել օրհներգը, երկար քաղաքական պայքար եղավ խորհրդարանում, «Դաշնակցություն» խմբակցությունով հաջողեցինք տապալել կառավարության այդ նախաձեռնությունը, շատ ուրախ եմ, որ 2006 թվականին այդ խմբակցության մեջ եմ եղել և թույլ չենք տվել Հայաստանի առաջին Հանրապետության օրհներգը փոխել»,- այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով զեկուցող, ՔՊ֊ական Սիսակ Գաբրիելյանին, ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իշխանությունը առաջարկում է փոփոխել օրենքը և տեղափոխել ՀՀ օրհներգի քառյակները, որպեսզի այն սկսվի ու ավարտվի ՀՀ-ի մասին տողերով։
 

Մանրամասն՝ տեսանյութում