|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Երկու տարուց ավելի Լիբանանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո խորհրդարանը բանակի հրամանատար, գեներալ Ժոզեֆ Աունին ընտրել է երկրի նախագահ։
Այս մասին հայտնում է Lիբանանի «NNA» ազգային լրատվական գործակալությունը։
Աունն ընտրվել է քվեարկության երկրորդ փուլում 99 ձայն ստանալու արդյունքում, որին մասնակցել են բոլոր 128 պատգամավորները:
Միշել Աունի պաշտոնավարման ավարտից ի վեր խորհրդարանը երկու տարվա ընթացքում 13 նստաշրջանի ընթացքում չի կարողացել ընտրել նոր նախագահ, որոնցից վերջինը եղել է 2023 թվականի հունիսի 14-ին։
Ժոզեֆ Խալիլ Աունը լիբանանյան բանակի տասնչորսերորդ հրամանատարն է: Նա բանակը ղեկավարում է 2017 թվականի մարտից՝ փոխարինելով գեներալ Ժան Կահուաջիին։