Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի գործով վճիռը:
Ըստ այդմ` գործով ամբաստանյալ Ստեփան Հակոբյանը (ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի եղբորորդին) մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 38-104 հոդվածի 2րդ մասով եւ դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, սակայն դատարանը նրան արդարացրեց ՀՀ ՔՕ 235 հոդվածով նախատեսված մեղադրանքից, պատժից հաշվարկեց նախնական կալանքի տակ պահելու ժամկետը և վերջնական պատիժ սահմանեց 14 տարի 11 ամիս ժամկտով: Վճռի հրապարակումից հետո Ստեփան Հակոբյանի բարկացած կողմնակիցները սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեցին դատարանի հասցեին:
yerkir.am-ի հետ զրույցում սպանված Զատիկյանի հարազատները հայտնեցին, որ Հակոբյանին պետք է ցմահ դատապարտեին, և որ այս պատժաչափը նրա համար մեղմ էր ընտրված: Նրա համար մեղադրող դատախազ Արմեն Մարուխյանը 15 տարվա ազատազրկում էր առաջարկել:
Ստեփան Հակոբյանն ամուսնացած է և խնամքի տակ ունի 3 երեխա: