կարևոր
517 դիտում, 10 ժամ առաջ - 2025-01-09 12:28
Քաղաքական

Հայաստանի իշխանության մահացու հերթական մեղքը․ Սուրեն Սարգսյան

Հայաստանի իշխանության մահացու հերթական մեղքը․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․

«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական դասավորվածությունն ու հիմնական խաղացողների շահերը Հարավային Կովկասում: Բոլորն էլ քաջ գիտակցում են ցանկացած էսկալացիայի հետևանքներն ու աղետալի ելքը:

Սակայն Հայաստանի իշխանության մահացու հերթական մեղքն այն է, որ չունենալով ադեկվատ արտաքին քաղաքականություն, չձևավորելով դաշնակցային հարաբերություններ գլոբալ կամ տարածաշրջանային որևէ խաղացողի հետ, չունենալով նրանցից անվտանգային երաշխիքներ կամ գործուն զսպող մեխանիզմներ, չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում»։