Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.85 |
EUR | ⚊ | € 408.8 |
RUB | ⚊ | ₽ 3.8762 |
GBP | ⚊ | £ 487.25 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Հաթաբը հավաքագրվել է MIT-ի հատուկ գործողությունների վարչության (Özel Operasyonlar Başkanlığı) կողմից նախկին ռազմական սպա Քեմալ Էսկինթանի ղեկավարությամբ, որը հայտնի է իր կոնֆիդենտներին Աբու Ֆուրքան կեղծանունով:Որպես վարչության ղեկավար՝ Էսկինտանն առանցքային դեր է խաղացել Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում ջիհադական խմբավորումներին աջակցելու Անկարայի գաղտնի գործողություններում, այդ թվում՝ ուղղված Էրդողանի ծավալապաշտական ռազմավարության առաջխաղացմանը։ Աբդուլլահ Բոզքուրթը պնդում է՝ այն ժամանակ, երբ MIT -ը գաղտնի համագործակցել է Հաթաբի հետ, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը բոլորովին այլ դիրքորոշում է որդեգրել: Ներքին գործերի նախարարության 2021ի զեկույցում Հաթաբը կապված իսլամական պետության հետ եւ նույնիսկ եղել է ահմեդ աշ-շարայի գլխավորած վեց հոգանոց խմբի կազմում, որը հայտնի է նաեւ որպես Աբու Մուհամեդ ալ-Ջուլիանի (ՀԹՇ-իխմբավորման առաջնորդ)։ 2012ին ջեբհաթ ան-նուսրայի հիմնադրումից հետո Հաթաբը կարեւոր դեր է խաղացել որպես նրա տեղակալ։ 2014 - ին երկուսն առանձնացան ԻՊ-ից եւ հավատարմության երդում տվեցին ալ-քաիդային։
2016 թ-ին աշ-շարաան MIT-ի հետ համաձայնեցնելով ռեբրենդինգ է իրականացրել ջեբհաթ ան-նուսրայում՝ նախ հայտարարելով ալ-քաիդայի հետ կապերի խզման մասին՝ անունը փոխելով ջեբհաթ ֆաթեհ աշ-շամի: 2017-ի հունվարին այս կազմակերպւթյունը կրկին փոխել է անունը՝ դառնալով հայաթ թահրիր աշ-շամ, որն իրեն միացրեց նաեւ մի քանի այլ խմբավրումների: ՀԹՇ-ն գործել է Իդլիբի հյուսիս-արեւմտյան նահանգում թուրք զինվորականների պատպանության ներքո, որոնք ներկայում վերահսկում են Սիրիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում Թուրքիայի հետ սահմանի մերձակա տարածքները՝ եկամուտ ստանալով Թուրքիայի հետ անդրսահմանային առեւտրի հարկերի հաշվին: Զինյալները պաշարներ եւ զենք էին գնում թուրքական ուղիներով, միջոցներ հավաքում Թուրքիայի ֆինանսական եւ բանկային համակարգերի միջոցով եւ նույնիսկ նոր մարտիկներ հավաքագրում հարկից տարածքում ապաստանած սիրիացի փախստականների շրջանում: Այնուամենայնիվ, չնայած պաշտոնական դատապարտմանը, MIT-ի գաղտնի համագործակցության առումով Հաթաբի հետ ոչինչ իսկապես չփոխվեց, եւ նրանք շարունակեցին արդյունավետ համագործակցել: Նմանատիպ մարտավարություն է կիրառվել նաեւ 2015 թ-ի դեկտեմբերի 14-ին՝ ՄԱԿ-ի համապատասխան որոշումից ավելի քան երկու տարի անց, ահաբեկիչների «թուրքական» ցուցակում հայտնված աշ-շարայի նկատմամբ։ Չնայած դրան, հետագա շրջանում էլ ՀԹՇ - ի առաջնորդը շարունակում էր համակարգել իր գործողությունները թուրքկան իշխանությունների հետ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ով մինչեւ 2023 թ-ը ղեկավարում էր MIT-ը եւ կապեր էր պահպանում Հաթաբի հետ, հրապարակավ եւ, հնարավոր է, ակամա բացահայտեց MIT-ի եւ ՀԹՇ-ի միջեւ գաղտնի համակարգման զգալի մասը: «Մենք հիանալի համագործակցություն ունեինք ՀՏՇ-ի հետ։ Այս խումբը հետախուզական տվյալներ տրամադրեց ղեկավարության վերաբերյալ: Նրանք մեզ (եւ ԱՄՆ-ին) շատ օգնեցին, բայց հարցի նրբանկատությն պատճառով մենք այն ժամանակ չհրապարակեցինք», - անկեղծացել է նա 2024ի դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայի պետական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Բացահայտելով ակտիվ փոխգործակցության մասին տեղեկությունները՝ Ֆիդանը, ըստ էության, խոստովանել է՝ թուրքական կառավարությունը խախտել է միջազգային օրենքները, որոնք արգելում են փոխգործակցությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչված ահաբեկչական խմբավորումների հետ: Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ Ֆիդանը եւ MIT-ը ձեւականորեն խախտել են նաեւ թուրքական օրենսդրությունը, քանի որ եւ հաթաբը, եւ աշ-շարան, թեեւ ուշացումով, այնուամենայնիվ, Թուրքիայի օրենսդրության շրջանակներում ներառվել են պատժամիջոցների ցուցակում։
Գործող օրենսդրության համաձայն՝ MIT-ն իրավունք ունի համագործակցել ահաբեկչական խմբավորումների հետ այնպիսի նպատակների համար, ինչպիսիք են նրանց շարքերը ներթափանցելը, հետախուզական տվյալներ հավաքելը եւ բանկցություններ վարելը, բայց միեւնույն ժամանակ նրան խստիվ արգելվում է աջակցել այդ խմբավորումների գործունեությանը կամ օգնել եւ դրդել որեւէ ահաբեկչական գործողության: Այնուամենայնիվ, Ֆիդանի օրոք, MIT-ի ղեկավարության օրոք, այս բոլոր հաստատումները, ըստ երեւույթին, ոչ մի ուժ չունեին: Ավելին, նման պրակտիկան հավանության է արժանացել Էրդողանի կողմից, որը չի թաքցրել իր համակրանքը ջիհադական խմբավորումների նկատմամբ։ Արդյունքում, Թուրքիայի նախարարների կաբինետի կողմից հաթթաբի եւ աշ-շարայի կողմից ահաբեկիչների ճանաչումը ոչ այլ ինչ էր, քան ցուցադրականություն, որը կոչված էր Անկարայի դաշնակիցներին եւ գործընկերներին համոզել, որ Էրդողանի կառավարությունը փոխել է իր քաղքականությունը Սիրիայում ալ-քաիդա խմբվորումների նկատմամբ: Սակայն իրականում ոչինչ չի փոխվել։
Տարիներ շարունակ Էրդողանի կառավարությունը Սիրիայում ջիհադական խմբավորումներին հազարավոր բեռնատարներ է ուղարկել զենք-զինամթերքով, նրանց տրամադրել է լոգիստիկ եւ հետախուզական աջակցություն: 2014 թ-ի հունվարին դատախազների կողմից սկսված քրեական հետաքննությունը ցույց է տվել՝ MIT-ը գաղտնի Սիրիա է տեղափոխել ոչ միայն զենք, այլեւ օտարերկրյա գրոհայիններ՝ դրանով իսկ բացահայտ խախտելով երկրի հակաահաբեկչական օրենքները: Սակայն հազիվ թե դրանք խոչընդոտ հանդիսանան, երբ խոսքը գնում է «նեոօսմանյան» նախագծերի իրականացման մասին։ Սիրիայի անվտանգության մարմիննրն ու հատուկ ծառայությունները կլուծարվեն եւ կվերափոխվեն այնպես, որ համապատասխանեն «սիրիացի ժողովրդի ձգտումներին», հայտարարել է Սիրիայի նորաթուխ ղեկավար մուհաբարաթը: Հաթթաբի խոսքով՝ Բաշար Ասադի ռեժիմի օրոք «ուժային կառույցները բազմազն էին եւ բազմաթիվ, աակայն դրանք բոլորն օգտագործվում էին բռնաճնշումների եւ քաղաքացիների ազատությունը ճնշելու համար», մինչդեռ ժողովուրդը «խիստ տառապում էր հետապնդումներից»:
Դեռեւս պարզ չէ, թե թուրքական հատուկ ծառայությունների եւ ՀԹՇ-ի միջեւ համակարգումը որքանով կպահպանվի վերջինիս՝ Դամասկոսում իշխանության գալուց հետո, եւ որքանով այն կօգնի հաղթահարել բազմաթիվ խնդիրներ, որոնց բախվում է ներկայիս Սիրիան: Չի կարելի լիովին բացառել Աֆղանստանից հայտնի «բումերանգի էֆեկտը». միանգամայն հնարավոր է, որ իրենց անսպասելի հաղթանակով ոգեւորված ջիժհադիստները կարող են երես թեքել Անկարայում իրենց տերերից եւ հետապնդել սեփական նպատակները՝ պոտենցիալ խաթարելով Էրդողանի տարածաշրջանային հավակնությունները։ Ինչպես Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը, որը տարիներ շարունակ զինել եւ կերակրել է Աֆղանստանում ջիհադական խմբավորումներին, բայց հետո խնդիրներ է ստացել սեփական տարածքում թեհրիք-է թալիբան պակիստանի նման խմբավորումներից, Թուրքիան կարող է բախվել Սիրիայում իր ներկայիս քաղաքականության լուրջ հետեւանքներին՝ առնվազն բռնության աճի եւ անկայունության տեսքով, հատկապես սահմանամերձ շրջաններում: Այն մասին, թե ինչի կարող է հանգեցնել կրակի հետ խաղը, վկայում են Թուրքիայում 2015-2016թթ. այդ թվում Սիրիայից եկածների «հեղինակության» պատճառով հնչեղ ահաբեկչությունների շարքը․ տասնյակ զոհերով, այդ թվում՝ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի