Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.85 |
EUR | ⚊ | € 408.8 |
RUB | ⚊ | ₽ 3.8762 |
GBP | ⚊ | £ 487.25 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում hունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս պահին ունեցած տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ չկան։ Այդ մասին «Լուրերին» տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իրականացվում է հյուպատոսական ընդունելություն:
Հունվարի 8-ին ստացվել է շուրջ երեք տասնյակ հեռախոսազանգ՝ հյուպատոսական բնույթի հարցերով։
Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղական իշխանությունների, մասնավորապես Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքապետարանների, ինչպես նաև համայնքային կառույցների հետ»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Կալիֆոռնիայում հրդեհներն արդեն հինգ մարդու կյանք են խլել, կան տուժածներ։ Փալիսեյդսի շրջանում հրդեհը տարածվել է ավելի քան 2000 հեկտար տարածության վրա՝ զրոյական մեկուսացմամբ, և ոչնչացրել շուրջ հազար շինություն, ավելի վաղ հայտարարել էին տեղական իշխանությունները: Անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում:
Այրվել են բազմաթիվ տներ, այդ թվում՝ կինոյի աստղերի, հայտնի մարդկանց տներ:
Լոս Անջելեսի հրշեջ-փրկարարական վարչությունը մարդկանց տարհանման հրաման է տվել հարավում՝ Հոլիվուդ Բուլվարի, հյուսիսում՝ Մալհոլենդ Դրայվի, արևելքից՝ 101 մայրուղու և արևմուտքում՝ Լորել Կանյոն բուլվարի տարածքում, որտեղ են գտնվում ֆիլմերի, հեռուստատեսության և երաժշտության ոլորտի նշանավոր հասցեներ: