Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած ցանկացած կեղծ մեղադրանքի հստակ մերժմանը, Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչը «դատապարտվեց» 15 տարվա ազատազրկման՝ Բաքվում մեկամսյա կեղծ «դատավարություն շոուից հետո։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Նա մեջբերել է Վագիֆ Խաչատրյանի հայտարարությունը՝ «Ես անմեղ եմ»:
Նշենք, որ Բաքվում այսօր ավարտվեց ադրբեջանցիների կողմից առեւանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական ֆարսը, որով նա դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, նա առեւանգվել է այս տարվա ամռանը Լաչինի միջանցքում, առեւանգվել է ԿԽՄԿ-ի ձեռքից։ Մարտական գործողություններին մասնակցության համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին ներկայացրել են առանձնակի ծանր հանցագործությունների կատարման մեղադրանք։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում մարդու առեւանգմանը, որը գտնվել է ԿԽՄԿ պաշտպանության ներքո, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլեւ հայտնվել է մեղադրյալների աթոռին։ Արագ սարքված գործով անցնում է 59 «տուժած», նրանք բոլորը «ճանաչել» են Խաչատրյանին եւ պատմել նրա կատարած «հանցագործությունների» մասին։ Վագիֆ Խաչատրյանը իրեն մեղավոր չի ճանաչել եւ հայտարարել է, որ չի մասնակցել ոչ մի հանցագործության։
Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչն ու քաղաքացին ներկայացվել է որպես Հայաստանի քաղաքացի։