|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
The Washington Post-ը և New York Times-ը հրապարակել են արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս հրդեհների ավերիչ հետևանքները:
Կալիֆոռնիայում ավելի քան 257 հազար բաժանորդ մոլեգնող հրդեհների պատճառով զրկված են էլեկտրաէներգիայից:
Այս մասին հայտնել է PowerOutage.us մոնիտորինգի ծառայությունը:
Ըստ կանխատեսումների՝ ներկայիս հրդեհները կարող են դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային ու ավերիչ անտառային հրդեհները: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իրավիճակը «ապոկալիպտիկ» է որակել:
Արագ տարածվող հրդեհը նաև հայաշատ բնակավայրերում է՝ Գլենդեյլ, Բըրբանք, Փասադենա, Սիլմար։
Հրդեհները վնասել են հոլիվուդյան հայտնի մարդկանց տները, այդ թվում՝ Փերիս Հիլթոնի, Բիլլի Քրիսթալի և Մենդի Մուրի։
Ջո Բայդենը չեղարկել է իր ուղևորությունը Հռոմ և Վատիկան Կալիֆորնիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։ Այդ այցը պետք է լիներ նրա վերջին արտասահմանյան այցը ԱՄՆ նախագահի պաշտոնում: