|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
«Եթե Ձեր հարցազրույցը նշանակված է փետրվարի 1-ին կամ հաջորդող օրերին առավոտյան ժամերի, ապա տեղեկացնում ենք, որ ձեր հարցազրույցի ժամը փոփոխվել է։
Հորդորում ենք ստուգել էլ․ փոստի մուտքային նամակները և փոստաղբը (սպամ)՝ [email protected] կամ [email protected] էլ․ հասցեներից հասցեներից ստացված ծանուցումը գտնելու համար։
Եթե դիմումը ներկայացրել եք տուրիստական գործակալության օգնությամբ, խորհուրդ ենք տալիս իրենց հետ ճշտել թարմացված ժամերի մասին տեղեկատվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: