Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.85 |
EUR | ⚊ | € 408.8 |
RUB | ⚊ | ₽ 3.8762 |
GBP | ⚊ | £ 487.25 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար։
2024 թ. նոյեմբերի 12–ին կնքված «Հայաստան. Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
236 մլն եվրոն կուղղվի Սյունիքի մարզում Սիսիանի և Քաջարանի միջև նոր 60 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի կառուցմանը։
«Ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածներով՝ Սիսիանից մինչև Շենաթաղ՝ 27.1 կմ երկարությամբ, Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ, Հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ», - ասված է որոշման մեջ:
Ծրագրի շրջանակներում կկառուցվեն ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ, 3 երթևեկելի գոտիներով ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ, որոնցից ամենաերկարը Բարգուշատի թունելն է։
Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2033 թ. դեկտեմբերը։
Կառավարության կողմից հավանության արժանացած միջազգային այս պայմանագրի սահմանադրականությունը կքննարկվի ՀՀ Սահմանադրական դատարանում։ Դրական որոշման դեպքում այն կներկայացվի Ազգային ժողովին։