Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Թուրքիան կաջակցի հարեւան Սիրիայի տարածքային միասնությանը և ամբողջականությանը: Այս մասին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։
«Թուրքիան կաջակցի Սիրիայի տարածքային միասնությանը և ամբողջականությանը։ 2025 թվականին Թուրքիայի համար մեկ այլ առաջնահերթություն կլինի Սիրիան ահաբեկչությունից ազատելը»,- ասել է նախարարը։
Անկարան սկսել է աջակցություն ցուցաբերել Սիրիային վերակառուցման հարցում, նրա գործողություններում թաքնված օրակարգ չկա:
«Սիրիայի ժողովուրդը բախվում է տարբեր լուրջ խնդիրների, հատկապես երկրի վերակառուցման ոլորտում։ Մենք արագորեն սկսեցինք աջակցել մեր հարեւանին վերականգնման և զարգացման հարցերում՝ մեր գործակալությունների ներգրավմամբ։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքը խաղաղությունն է, համագործակցությունը, համերաշխությունն ու բարգավաճումը։ Թուրքիան որևէ երկրի տարածքում չունի որևէ ծրագիր կամ որևէ թաքնված օրակարգ»,- ասել է Ֆիդանը։