Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
«Մեծ հաշվով, դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ շարժվել ցանկացած ուղղությամբ։ Բայց բոլոր նշաններով՝ այն կշարունակվի այնպես, ինչպես հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրա խոսքով՝ «ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն եւ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժի ազատություն»։ Պատկերացնել, որ այս երկու միությունները ինչ-որ պահի կհամախմբվեն, անհնար է։ Ուստի, Օվերչուկը կարծում է՝ իրադարձությունների ընթացքը «Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնում»։ Գործնականում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների դադարեցման դեպքում Հայաստանում «մի կողմից կբարձրանան էներգիայի եւ պարենի գները, մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի 70-80 տոկոսով»: Ավելին, ըստ Օվերչուկի, ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտոնություն է՝ ԵՄ-ին անդամակցությունը համեմատելով «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Տեսնում ենք՝ Հայաստանի դրեյֆը դեպի արեւմուտք կայուն բնույթ է ստանում։ Փաշինյանն օգտագործում է ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո ի հայտ եկած ներքին հակասությունները արտաքին միջավայր տեղափոխելու դասական հնարքը։ Եվ այդ դեպքում նա պետք է թիկունքում զգա Արեւմուտքի «բարեկամական» հենարանը։ Միեւնույն ժամանակ, ԵՄ-ում, բացի Ֆրանսիայից, նույնիսկ ակնարկով չեն արտահայտվել Հայաստանի անդամակցության հնարավորութայն մասին։ Սեպտեմբերին Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել էր Հայաստան։ Նա Մոսկվային նախազգուշացրել է ճնշում չգործադրել «դեպի ժողովրդավարություն» շարժվող Երեւանի վրա։
Բացի այդ, ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կարող է տարիներով ձգվել։ Բայց Փաշինյանն այլ վարկած ունի. «2023 թ-ի աշնանը ելույթ ունեցա Եվրոպական խորհրդարանում։ Նրա հիմնական ուղերձն այն էր, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այդ պահին դա Հայաստանում ամենամեծ հետաքրքրությունն առաջացրած ելույթն էր։ Քաղաքացիների արձագանքն այս ելույթին աննախադեպ էր։ Ինչ եղավ հետո։ 2024 թ-ի ապրիլի 5-ին ԵՄ նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը, որը լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ներում: Սա աննախադեպ ձեւաչափով հանդիպում էր»։ Այս առումով կարելի է ենթադրել՝ Փաշինյանին այժմ անհրաժեշտ է բուն բանակցային գործընթացն Արեւմուտքի հետ, որպեսզի նրա հետ որեւէ գործընկերություն ցույց տա՝ քաղաքական գրգռվածություն առաջացնելով ոչ միայն Մոսկվայի, այլեւ ԵԱՏՄ մյուս անդամների մոտ։ Բայց այստեղ Փաշինյանի մոտ ռիսկեր են ի հայտ գալիս. ինչ կլինի, եթե նրա եվրոպական ուղին աջակցություն չստանա հանրաքվեում, չէ՞ որ 2026 թ-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։ Փաշինյանը շարունակում է քաղաքական դանակի շեղբին հավասարակշռելու քաղաքականությունը, ինչն իր կառավարության համար շատ ռիսկեր է պարունակում նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում, հատկապես Բաքվի հետ հարաբերություններում», - ամփոփել է Տարասովը։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի