Փոխարժեքներ
04 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
«Ոնց կարա երկրապահն առանց բանակի: Երկրապահն ա բանակը ստեղծել»,- այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:
Խոսելով սահմանին տիրող իրավիճակի և բարոյահոգեբանական մթնոլորտի մասին` նա ասաց, որ ամեն ինչ լավ է: «Արդեն 27 տարի է` էդ նույն ադրբեջանցու հետ պայքարի մեջ ենք: Երբ կարողանան հայի արյուն թափել, թափելու են, երբ կարողանան մարդ սպանել, սպանելու են, երբ կարողացան 92 տարեկան պառավ սպանել, սպանելու են, երբ կարողացան ականջ կտրել, կտրելու են»,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Անդրադառնալով 800 հեկտար տարածքին` նա նշեց, որ մենք տարածք չենք կորցրել: «Էդ 800 հեկտարը Սերժ Սարգսյանը ձեր համար չի ասել, թուրքերի համար ա ասել, որ թուրքերը գլուխ գովացին, թե եսիմ քանի գյուղ վերցրել են, դաժե Թալիշի մասին էին ասում: Ոչ մի բան էլ չի եղել: Հեկտարը 1000 մետր ա, մի տնամերձ»,- ասաց նա` հավելելով, որ ամսի 3-ին է եղել Թալիշում, և որոշ մարդիկ դուրս էլ չեն եկել գյուղից: «Պարզ չի՞, որ կին, էրեխին պետք ա հանեին, որ ռմբակոծում էին»,- հավելեց գեներալը:
Անդրադառնալով Վահան Բադասյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին խոսակցություններին` Գրիգորյանը նշեց. «Ես միջադեպ ոչ ունեցել եմ, ոչ էլ: Նա ո՞վ ա, ես չեմ իմանում, գնա իրան էլ հարցրա»:
Խոսելով Սամվել Բաբայանի վերադարձի մասին` ասաց. «Սամվել Բաբայանը ո՞վ ա: Ես 55 օր Ղարաբաղ եմ եղել, ըտենց մարդ չեմ տեսել»: