Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրենց ավանդույթի համաձայն` գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը ԱԺ հերթական նիստին ներկայացան միայն քվեարկությանը մասնակցելու համար, որից հետո փոքր-ինչ մնացին սենյակում ու հեռացան:
Yerkir.am-ը գեներալներից փորձեց պարզել, թե Երեւանի ավագանու ինչպիսի ընտրություններ են կանխատեսում: Սեյրան Սարոյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, Մանվել Գրիգորյանն էլ հայտարարեց. «Չեմ իմանում: Հեսա (մատնացույց արեց իր օգնականին՝ Մեսրոպ Մանուկյանին, ով Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի 85-րդ համարն է), քաղաքի տղա ա, իրան հարցրա, ավագանու ցուցակում ա»:
Երբ համառեցինք, թե` ինչպիսի՞ արդյունքներ եւ քարոզարշավ է կանխատեսում ՀՀԿ-ի մասով, գեներալ պատգամավորը պատասխանեց. «Լավ պիտի լինի, ընտրություն ա էլի, ո՞նց պետք ա լինի, ի՞նչ պետք ա կանխատեսեմ»: Դիտարկմանը, թե հաղթանակ կանխատեսո՞ւմ է, Գրիգորյանը վրդովված հակադարձեց. «Տենց թեկնածու կա՞, որ դրել ա ու մտածում ա, որ կպարտվի: Տարոն Մարգարյանը շատ ուժեղ թեկնածու ա»: