կարևոր
1180 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-02 16:23
Աշխարհ

Քրդական հարցը Թուրքիայում. ինչի՞ կհանգեցնեն Էրդողանի սահմանադրական խաղերը. երկրի մասնատման ռիսկերը մեծ են

Քրդական հարցը Թուրքիայում. ինչի՞ կհանգեցնեն Էրդողանի սահմանադրական խաղերը. երկրի մասնատման ռիսկերը մեծ են
31 տարի 3 ամիս ազատազրկումից հետո Թուրքիայի Իմրալի կղզու հատուկ ռեժիմի բանտից ազատ են արձակել Անկարայի համար ահաբեկչական PKK-ի դատապարտված անդամ, կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանի մերձավորներից մեկին՝ Վեյսի Աքթաշին: Թուրքիայի տարածքի մի մասը Քրդստան հիմնելու համար առանձնացնելու կոչ անող մարդու կալանավորումից դուրս գալը սոցցանցերի թուրք օգտատերերի առաջացրել է բուռն արձագանք։ Նոր թափով բռնկվող մարտերն աներկբա արտացոլում են հակասությունները, որոնք բզկտում են թուրք հասարակությանը, սիկ դրա հետ մեկտեղ նաեւ երկիրը։ Քաղքական գործիչները, փորձագետներն ու տարատեսակ ակտիվիստներն անխոնջ վիճում են այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վրա կանգնած է Թուրքիայի Հանրապետությունը, որոնք Ակ- սարայը փաստացի առաջարկում է վերջնականապես վերանայել հերթական իրավաքաղաքական մանիպուլյացիաների արդյունքում։ 2025ի մայիսին հաղորդվել էր՝ Թուրքիայում սկսվել է նոր սահմանադրության մշակումը։ Էրդողանը հայտարարել է՝ այդ գործընթացում ներգրավված է տասը իրավաբաններից բաղկացած փորձագիտական խումբ: «Սուլթանը» նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը բացատրում է այն բանով, որ 1982 թ-ին ընդունված գործող հիմնական օրենքը հնացած է եւ չի արտացոլում ժամանակակից իրողությունները:Նրա խոսքով՝ գլխավոր նպատակը նորացված դահմանադրությունն է՝ զերծ ռազմական հեղաշրջումների դարաշրջանի հետքերից։

Քննադատները կարծում են՝ այդպիսով նախագահը փորձում է օրենսդրական հիմք ստեղծել իր վերընտրության համար: Գործող հիմնական օրենքը սահմանափակում է պետության ղեկավարին երրորդ անգամ առաջադրվելու իրավունքը։ Սպասվում է՝ Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ 2027 թ-ին: Իշխող կոալիցիայի գաղտնիքի վերածված ֆոկուսը կայանում է այն բանում, որ Էրդողանի նոր ժամկետը սահմանադրության մեջ մտցվի ազգային ինքնության խնդրի մտացածին լուծման միջոցով։ Ելնելով առաջին հերթին զուտ օգտակար նկատառումներից՝ իշխանությունները հույս ունեն ստնալ ամենամեծ էթնիկ փոքրամասնության՝ քրդերի աջակցությունը։ Չէ՞ որ հենց նրանց իրավունքներն էին ոտնահարվում բոլոր նախկին կառավարությունների կողմից՝ ներառյալ Էրդողանի նախկին կաբինետները։ Իսկ հիմա քրդական ձայներն ամենեւին չէին խանգարի իշխող «Արդարություն եւ զարգացում» կոսակցության սրընթաց «խցանի» մեջ մտնող ոչ ժողովրդականությանը։ Ըըտ լրագրող Իսմայիլ Սայմազի՝ պատահական չէ,որ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին ամիսներ առաջ պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ ասել է. «նախագահը պետք է ունենա երկու փոխնախագահ՝ մեկը քուրդ, մյուսը՝ ալեւի»: Արմատական ազգայնականների առաջնորդի համար, մեղմ ասած, սկանդալային այս պնդումները ԱՇԿ-ում պաշտոնապես չեն մեկնաբանել կամ հերքել։

PKK-ի հետ «խաղաղ գործընթացի» հերթական փուլի խորապատկերին (որի մասին, հիշեցնենք, ի սկզբանե ազդարարել էր նույն Բահչելին) նկատելի է, թե ինչպես են փոխվում Թուրքիայում գաղափարական ճամբարները։ Այս գործընթացը հատկպես հետաքրքիր է դիտարկել քեմալականների շրջանում, որոնց ներկայացուցիչները վերջին տարիներին մեծամասամբ նույն կողմում էին հանդես գալիս քրդամետ կուսակցությունների հետ Էրդողանի դեմ։ Բայց այս անգամ, կարծես, նրանց ճանապարհները բաժանվել են: Եվ այնպես չէ, որ քեմալականները դեմ են «խաղաղությանը»։ Նրանց անհանգստացնում է ազգայնականների միությունը, իշխող կուսակցությունը եւ քրդամետ ուժերը, քանի որ այդ գործընթացը սպառնում է պետության ունիտարիզմին եւ 1923ից ի վեր երկրի ողջ քաղաքական ճարտարապետությանը։

Շատ հանրամատչելի նյութերում երեւում են քեմալականների պնդումներն այն մասին, որ իշխանությունները երկիրը տանում են Թուրքիան քրդական ինքնավարությամբ Դաշնային Հանրապետություն դարձնելու ճանապարհով։

Այսպես, քաղաքագետներից Ռահմի Թուրանը Sözcü թերթում գրել է. «ԱՄՆ-ն, իրեն հռչակելով համաշխարհային հեգեմոն, ամբարտավանորեն կանոններ է թելադրում բոլոր ժողովուրդներին։ Անկարայում նրանց դեսպան Թոմ Բարաքը բացահայտ հայտարարում է. «ուժեղ ազգային պետությւփնները սպառնալիք են Իսրայելի համար»: Թուրքիան, որպես հզոր ազգային պետություն, Վաշինգտոնի տրամաբանությամբ պետք է թուլանա։ Ծրագիրը պարզ է՝ բաժանել, մասնատել, ուժազրկել։ ԱՄՆ-ն ձգտում է ամբողջ տարածաշրջանը՝ ներառյալ Թուրքիան, վերածել էթնիկ եւ աղանդավորական ռեժիմների խճանկարի, որոնք ենթակա են ավտոկրատիաների եւ միապետություններին. Թուրքիայի Հանրապետությունը, որը միավորված է մեկ ազգի դրոշի ներքո, չի ենթարկվի այդ նենգ մտադրություններին»։ Թուրանը նաեւ հիշեցնում է Մերձավոր Արեւելքի հարցերով Թրամփի հատուկ ներկայացուցչի խոսքերն այն մասին, որ «Օսմանյան մոդելը լավագույնս համապատասխանում է Թուրքիային»: Սյունակագիրը կարծում է՝ ԱՄՆ-ի նպատակը Թուրքիան մասնատելն ու «լիբանանյան» խճանկարային պետության նմանության վերածելն է։ Սկայն թուրք ժողովուրդը, վստահ է Sözcü-ի սյունակագիրը, չի ընկնի այդ «ցածր ծուղակի» մեջ, քանի որ աթաթուրքի ստեղծած հանրապետությունում բոլոր խմբերը միավորված են «թուրք ազգ» հասկացությամբ։ Այնուհետեւ հեղինակը մեջբերում է Հանրապետական ժողովրդական կուսակցության  նախագահ Օզգյուր Օզելի խոսքերը, որը խստորեն դատապարտել է Թրամփի խմբի ամերիկացի դիվանագետի արտահայտությունները՝ հիշեցնելով, որ Լոզանի խաղաղության պայմանագիրը ամրագրեց Թուրքիայի ընտրությունը հօգուտ հանրապետական կարգի եւ բոլոր քաղաքացիների իրավահավասարության:

Ինչեւէ, կողմնակի դիտորդների մեծ մասինը չի լքում այն միտքը, որ ժամանակակից Թուրքիան գտնվում է տեկտոնական տեղաշարժերի նախօրեին, որոնք կարող են թաղել եւ իրեն, եւ իր հարեւաններին։ Խնդիրն այն է, որ Ակ -սարայում եւս բավականաչափ հետեւողական չեն նույնիսկ թուրք հասարակության պայմանականորեն «Օսմանյան մոդելի» ստեղծման կամ «ումմեթիզացման» հարցում։ «Ումմեփիզմի» գաղափարախսությունը ենթադրում է մահմեդական համայնքի (ումմա) միասնություն ազգային սահմաններից դուրս, որը հաճախ հակադրվում է Աթաթուրքի ազգայնականությանը: Մի կողմից Էրդողանը հայտարարում է թուրքերի, արաբների եւ քրդերի միջեւ միասնության կարեւորության մասին, յմուս կողմից՝ ամեն կերպ խոչընդոտում է Սիրիայում քրդական շարժման ակտիվացմանը։ Այսպես, Անկարայում կտրականապես դեմ են PKK-ի ջոկատների հարավային սահմանով տեղափոխմանը, որին հաջորդեց Սիրիայի հյուսիս-արեւելքում որեւէ ինքնավար վարչակազմի հաստատումը, թեեւ քրդերն իրենք են իրենց առջեւ դնում այդ նպատակը։  Ի դեպ, դեսպան Բարաքի խոսքերով Թուրքիայի ummetization - ին աջակցող ԱՄՆ-ն մինչեւ վերջերս հանդես էր գալիս հենց Սիրիայում քրդական քաղաքական կազմավորում ստեղծելու օգտին, որի ռազմակն հենարանը կլինեին «Սիրիական ժողովրդավարական ուժերը»։  Իհարկե, դա արվում էր ոչ թե քուրդ ժողովրդի բարօրության, այլ հենց այն «էթնիկ եւ աղանդավորական ռեժիմների խճանկարի» վերածելու համար, որի մասին գրում էր Ռահմի Թուրանը։

Այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմը, գոնե այս փուլում, աջակցում է Դամասկոսի աշ-շարաայի կառավարությանը, ինչը զգալի անհանգստություն է առաջացնում քրդական միջավայրում, եւ հազիվ թե պատահական է 130 ցեղերի վերջերս արված հայտարարությունը՝ պահանջելով ՍԴՈՒ-ն 30 օրվա ընթացքում վայր դնի զենքը եւ վերահսկվող տարածքը Ռաքքա, Դեյր-Էզ-Զոր եւ Էլ-Հասակա նահանգներում հանձնել Դամասկոսի իշխանություններին մարտի 10-ի համաձայնագրի շրջանակներում։ Հակառակ դեպքում զինյալները խոստացել են համընդհանուր մոբիլիզացիա հայտարարել եւ պատերազմ սկսել արաբա-քրդական ուժերի դեմ:

Իհարկե, ոչ բոլոր քրդերն են կրքոտ ցանկանում եւ պատրաստ համատեղել Էրդողանի «ումմեթիզմը» քրդական ազգայնականության հետ։ Իսլամում լուծարվելը հերթական խաբեությունն է, որը կոչված է Թուրքիայի խոշորագույն ազգային փոքրամասնությանը վերջնականապես զրկել այլությունից եւ ինքնությունից։ Ստացվում է, որ, ըստ էության, Էրդողանը ոչ քրդերին, ոչ էլ արաբներին ոչ մի նոր բան չի առաջարկում։ Օսմանյան կայսրության ժամանակներից ի վեր նկատվում է նշված երկու ժողովուրդների հակադրության գիծը նրանց խառը վերաբնակեցման շրջաններում։ Եվ այսօր թուրքերենում պատահական չէ, որ մինչ օրս Օսմանյան ժամանակներից ի վեր առավել արհամարհական ասացվածքներն ու կայուն արտահայտությունները վերաբերում են արաբներին:

Վերոնշյալից հետեւում է, որ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը փորձում են փրկել կարկատաներով սողացող երկիրը։ Այնուամենայնիվ, նրանց առճակատումը ազգային եւ կրոնական օրակարգին դիմելու հետ կարող է հանգեցնել հակառակ արդյունքի՝ արագացնել պետության մասնատումը։ Ուշ խորհրդային պրակտիկան ցույց է տվել՝ ազգայնականության «Ջինին» հեշտ է միայն շշից բաց թողնել, բայց դեռ ոչ մեկին չի հաջողվել այն ետ քաշել։

Դա շատ լավ հասկանում են տարատեսակ արեւմտյան էթնոքաղաքական տեխնոլոգներն ու արկածախնդիրները, որոնք մեծ հաճույքով ստորագրում են ցանկացած «ինքնավարության» տակ՝ աջ ու ձախ բաժանելով բնավ ոչ իրենց ունեցվածքը։ Եվ լավ է, որ թուրքական փորձագիտական հանրությունում վերջապես սկսել են դա տեսնել։

 

Յուրի Կուզնեցով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի