|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Շաբաթ օրը կայացած ՀՀԿ համագումարին շատերի նման եկել էին նաեւ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը: Վերջինս արդեն տեւական ժամանակ է Yerkir.am-ի թղթակցի հետ չի խոսում՝ պատճառաբանությամբ, որ ոտքն է ցավում, խոսել չի կարող: Եվ թեեւ գեներալները շտապում էին, բայց այդուհանդերձ, Մանվել Գրիգորյանը պատասխանեց մեր մի քանի հարցերին:
-Պրն Գրիգորյան, ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը կհաղթի՞:
-Հեն ա հաղթած ա, էլ ինչ պիտի թազա հաղթի:
-Բայց ի՞նչն է Ձեզ նման վստահություն ներշնչել:
-Որովհետեւ Արցախի խնդիր ունենք, որպես զինվորական համարում եմ, որ Սերժ Սարգսյանն ամենվստահելի մարդն ա:
-Իսկ եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվեր ու Սերժ Սարգսյանին մրցակից լիներ, կրկի՞ն այսքան վստահ կլինեիք Ձեր թեկնածուի հաղթանակի հարցում:
-100 տոկոս: Ուզում ա Քլինթոնը լիներ, Պուտինը լիներ, էլի սենց վստահ կլինեի, որ Սերժ Սարգսյանն ա հաղթելու: Ես իմ երկրին ու պետությանն եմ հավատում:
-Իսկ, ըստ Ձեզ, ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չառաջադրեց:
-Իրան հարցրա, ամեն մարդ ինքն ա որոշում՝ ինչ ա անում կամ ինչ ա ընտրում:
-Դուք տեղեկություններ չունե՞ք, թե որն էր Ծառուկյանի՝ նման որոշման պատճառը:
-Չէէէ, այ մարդ...ես ինչ գործ ունեմ:
Ագնեսա Խամոյան