Փոխարժեքներ
02 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը ստացել են առաջին սերիական «Орешник» միջին հեռահարության հրթիռային համալիրը։ Նա համալրման մասին հայտարարել է Կարելիայում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ պետության ղեկավարի՝ սերիական հրթիռային համակարգն արդեն մտել է արտադրություն։
Պուտինը հավելել է, որ համակարգի տեղակայման վայրը Բելառուսում արդեն որոշվել է բելառուս մասնագետների հետ համատեղ, և այդ դիրքերը ներկայում պատրաստվում են։ «Մենք, ամենայն հավանականությամբ, այդ հարցը կփակենք մինչև տարեվերջ»,- նշել է նախագահը։
«Մենք չենք տատանվում։ Մենք դա անում ենք հանգիստ, շտապելու կարիք չկա»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Պուտինը նշել է, որ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի։
Հրթիռի գոյության մասին հայտնի դարձավ անցյալ աշնանը, երբ Պուտինը հայտարարեց մարտական պայմաններում Ուկրաինայի տարածքում դրա օգտագործման մասին։ Նա պնդել է, որ արևմտյան երկրները չունեն «Орешник»-ն արդյունավետորեն խոցելու միջոցներ, գրում է Lenta.ru-ն։
Ըստ հասանելի տվյալների՝ հրթիռը կարող է զարգացնել մինչև Մախ 11 արագություն, ունի մինչև 5,5 հազար կմ թռիչքի հեռավորություն և հագեցած է ճյուղավորվող գլխիկով՝ կառավարվող մարտագլխիկներով։