կարևոր
940 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-04 13:02
Հասարակություն

«Բանակում 2025»․ օգոստոսի 6-ին մեկնարկում է տարվա ամենասպասված ծրագիրը․ ՀՅԴ ՀԵՄ

«Բանակում 2025»․ օգոստոսի 6-ին մեկնարկում է տարվա ամենասպասված ծրագիրը․ ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ ՀԵՄ-ը հայտարարություն է տարածել՝ իրազեկելով, որ օգոստոսի 6-ից սկսվում է տարվա ամենասպասված երիտասարդական բանակումը․

« Օգոստոսի 6-ից սկսվում է տարվա ամենասպասված երիտասարդական բանակումը, որտեղ․

1․ Կծանոթանաս գաղափարակից ընկերների հետ Հայաստանի բոլոր անկյուններից

2․Կլսես դասախոսություններ ոլորտի լավագույն մասնագետներից

3․ Կմասնակցես հրաձգության, սթրայքբոլի ու ալպինիզմի

4․ Կհաղթահարես արգելագոտիներ ու կմասնակցես արշավների

5․ Կխաղաս թիմային ու ինտելեկտուալ խաղեր՝ ամրացնելով ընկերական կապերը, ցուցադրելով քո լավագույն հատկանիշները

6․ Մասնակցության տարիքը՝ 16-24

Միացի՛ր մեզ եթե դու էլ ես փնտրում ազգային գաղափարական միջավայր, արկածներ ու ընկերներ, որոնց հետ կանցնես հիշարժան ճանապարհ

Շտապի՛ր գրանցվել, քանի որ հաշված օրեր են մնացել  

https://forms.gle/GFUHnuBt2r3hHYkK6

կամ զանգահարի՛ր +37455320445 հեռախոսահամրին»: